Այս հոդվածում Դուք կծանոթանաք Goodwin բուքմեյքերական ընկերության կողմից տրամադրված բոնուսների, ակցիաների և պրոմո ակցիաների հետ, որոնք տրամադրվում են կայքի օգտատերերին տարբեր պայմաններով և տարբեր ժամանակահատվածների համար։
Բուքմեյքերական ընկերությունը Հայաստանում գործող և լայն տարածում ունեցող պաշտոնական ընկերություններից մեկն է, որը գործում է հիմնականում առցանց տարբերակով՝ ավելի հեշտ և հասանելի դառնալով օգտատերերին՝ ծառայություններից օգտվելու համար։ Goodwin բոնուսներից հիմնականում օգտվում են պրոմո ակցիաներից, քեշբեքերից և ակցիաներից, որոնց մասին ավելի մանրամասն կծանոթանաք ստորև։
Ի՞նչ բոնուսներ է Goodwin-ը առաջարկում իր օգտատերերին
Բուքմեյքերը առաջարկում է մի քանի հիմնական բոնուսներ և ակցիաներ, որոնցից կայքի օգտատերերին և հաճախորդներին առավել կհետաքրքրեն հետևյալները․
- «Գրանցման» բոնուս
- «Դեպոզիտ» բոնուս
- «2 x 20%» քեշբեք բոնուս
- «2,000 դրամ» բոնուս
Հոդվածում կծանոթանաք վերոնշյալ բոլոր բոնուսներին, դրանց առանձնահատկություններին և դրանցից օգտվելու պայմաններին։ Բուքմեյքերն առաջարկում է նաև մի շարք այլ պրոմո կոդերի, ակցիաների տեսքով տրամադրվող բոնուսներ, որոնց մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ընկերության պաշտոնական կայք։
«Գրանցման» բոնուս
«Գրանցման» բոնուսն իրենից ներկայացնում է 77 + 7 անվճար պտույտներ «Shining Crown» սլոթ խաղում։ Բոնուսը ստանալու համար հարկավոր է գրանցվել բուքմեյքերի պաշտոնական կայքում և անցնել խաղային հաշվի վերիֆիկացում։ Բոնուսից օգտվելու համար 77 + 7 անվճար պտույտներից գեներացված գումարը խաղարկելիս միանվագ խաղադրույքի գումարը չպետք է գերազանցի 2,000 դրամը։ Շահումը կանխիկացնելու համար հարկավոր է այն 35-ապատիկ չափով խաղարկել սլոթ խաղերում, իսկ ընդհանուր գումարի ելքագրումը չի կարող գերազանցել 50,000 դրամը։
«Դեպոզիտ» բոնուս
Goodwin-ի կողմից տրամադրվող լավագույն բոնուսներից է «Դեպոզիտ» բոնուսը, որի դեպքում տրամադրվում է դեպոզիտի 300%-ի չափով բոնուս և 25 ֆրիսփիներ։ Բոնուսային գումարը տրամադրվում է հետևյալ կերպ
- 1-ին դեպոզիտից՝ 100% բոնուս
- 2-րդ դեպոզիտից՝ 50% բոնուս
- 3-րդ դեպոզիտից՝ 150% բոնուս
Բոնուսը խաղարկելիս միանվագ խաղադրույքի գումարը չպիտի գերազանցի 2,000 դրամը, բոնուսային գումարը պիտի ամբողջությամբ խաղարկվի սլոթերում դրա 71-ապատիկ չափով, միանվագ բոնուսը չպիտի գերազանցի 50,000 դրամը, շահումից հետո կանխիկացման ենթակա գումարը չպիտի գերազանցի 100,000 դրամը։
«2 x 20%» քեշբեք բոնուս
Քեշբեք բոնուսը տրամադրվում է սլոթերում և «Օդապարիկ» խաղում 50 դրամ և ավելի չափով կորցրած գումարից սկսած՝ 12 ժամ խաղային ժամանակահատվածում։ Քեշբեք բոնուսի տրամադրման աղյուսակը ներկայացված է ստորև։
- 50-ից 999 դրամի դիմաց՝ 4% քեշբեք բոնուս
- 1,000-ից 4,999 դրամի դիմաց՝ 6% քեշբեք բոնուս
- 5,000-ից 999,999 դրամի դիմաց՝ 12% քեշբեք բոնուս
- 1,000,000 դրամ և ավելի դիմաց՝ 20% քեշբեք բոնուս
Քեշբեք բոնուսի նվազագույն գումարը 1 դրամ է, այն տրամադրվում է օրը 2 անգամ՝ կեսօրին և կեսգիշերին՝ ժամը 12:00-ին։
«2,000 դրամ» բոնուս
Բոնուսը ստանալու համար պետք է բուքմեյքերի պաշտոնական կայքում մուտք գործել խաղային հաշիվ և «Բոնուսներ» բաժնում ակտիվացնել այն։ Յուրաքանչյուր օգտատեր կարող է օգտվել բոնուսից միայն մեկ անգամ, այն բացառապես կարելի է օգտագործել Բլեքջեք և Պոկեր խաղերում, իսկ կանխիկացնելու համար հարկավոր է անցնել խաղային հաշվի վերիֆիկացում, այնուհետև բոնուսը խաղարկել 15-ապատիկի չափով և օգտագործել Բլեքջեք և Պոկեր խաղերում։
Goodwin բուքմեյքերական ընկերությունը Հայաստանում և Հայաստանից դուրս իր օգտատերերին տրամադրում է մի շարք ակցիաներից, բոնուսներից, ինչպես նաև պրոմո կոդերից օգտվելու հնարավորություններ, որոնք նպատակաուղղված են ընկերության ծառայություններից օգտվելը դարձնել առավել հաճելի և դյուրին, ինչպես արդեն խաղային հաշիվ ունեցող, այնպես էլ դեռևս բուքմեյքերի հաճախորդ չհանդիսացող անձանց համար։
Եզրակացություն
Goodwin բուքմեյքերական ընկերությունը, իհարկե, իր օգտատերերին առաջարկում է օգտվել բոնուսներից, որոնք ծավալով և քանակով զիջում են շուկայում գործող այլ ընկերությունների կողմից ներկայացված առաջարկներին։ Սակայն վստահաբար կարելի է ասել, որ այն բոնուսները, որոնք առաջարկվում են, գործում են ամբողջ ծավալով և հնարավորություն են տալիս ընկերության մասին լավ կարծիք ձևավորել օգտատերերի շրջանում։ Ցանկացած ոք, ով կօգտվի բուքմեյքերի ծառայություններից, կարող է վստահ լինել, որ արդար խաղի իր իրավունքները չեն անտեսվի։