Նոր բուքմեյքերական կայքերը Հայաստանում
Ունենալով առցանց մարքեթինգի ավելի քան 10 տարվա փորձ և հատկապես կենտրոնացած 5 տարի խաղերի փոխկապակցված հատվածի վրա՝ Մարտին Լասմանիսը իսկական փորձագետ է իր տեղը: Այսօր Մարտինի տեսլականն է կառուցել առաջատար արտադրող ընկերությունն աշխարհում: Բարեբախտաբար, մենք ունենք կատարյալ թիմ՝ ձեր երազանքն իրականացնելու համար:
տարին
- 2022 թվականի լավագույն առցանց բուքմեյքերների ցանկը
- Խաղադրույքների լավագույն կայքերի համեմատություն
- Ի՞նչ պետք է իմանալ նոր բուքմեյքերական կայքերի մասին
- Ինչպե՞ս ընտրել ճիշտ բուքմեյքերին
- Հայաստանում Top նոր սպորտային բուքմեյքերական կայքերը
- Սպորտային բուքմեյքերական հավելվածները iOS և Android օպերացիոն համակարգերում
- Մուտքագրման և ելքագրման եղանակները
- Սպորտային խաղադրույքների տեսակները նորաբաց սպորտային բուքմեյքերական կայքերում
- Հաճախակի տրվող հարցեր
Վերջին շրջանում հայկական շուկայում ի հայտ են եկել բազմաթիվ բուքմեյքերական կայքեր, որոնք ներկայացնում են ոչ միայն միջազգային շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերություններ, այլև նոր ստեղծված արտասահմանյան և հայկական կազմակերպություններ, որոնք ցանկանում են զբաղեցնել իրենց տեղը լայն շուկայում։ Այդպիսի ընկերությունները բերում են բազմազանություն և հետաքրքիր լուծումներ, որոնք ստեղծում են մրցակցային միջավայր, ինչը չի կարող բացասաբար անդրադառնալ հաճախորդների վրա։
Այս հոդվածում կծանոթանաք Հայաստանում նոր բուքմեյքերական կայքերի ցանկին, նրանց առաջարկներին և ակցիաներին, առավելություններին և թերություններին։ Նաև կստանաք այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս ընտրել ճիշտ բուքմեյքերին։
Ի՞նչ պետք է իմանալ նոր բուքմեյքերական կայքերի մասին
Նոր ստեղծված բուքմեյքերական կայքերը, որպես կանոն, սկզբնական շրջանում առաջարկում են սպորտային և ոչ սպորտային իրադարձությունների, խաղադրույքների, բոնուսների, ակցիաների և պրոմո կոդերի սահմանափակ լուծումներ։
Իրենց գոյության առաջին տարիներին բուքմեյքերները գործարկվում են հիմնականում պաշտոնական կայքերի միջոցով ՝ առանց բջջային հավելվածների առկայության։ Կայքերում գործում են հիմնական սպորտաձևերին վերաբերող խաղադրույքներ և չեն տիրապետում այնպիսի լայնածավալ խաղադրույքների ցանցի, ինչին, օրինակ, տիրապետում են միջազգայնորեն լայն ճանաչում ունեցող բուքմեյքերական ընկերությունները։
Երևի թե ամենակարևոր փաստը, որի վրա պետք է և կարելի է ուշադրություն դարձնել, դա օրինական դաշտում գործունեություն ծավալելու համար նախատեսված արտոնագրի առկայությունն է։ Այն կայքերը, որոնք ունեն արտոնագիր, համարվում են անվտանգային միջավայր ապահովող և հուսալի բուքմեյքերներ։
Ինչպե՞ս ընտրել ճիշտ բուքմեյքերին
Բուքմեյքերների ընտրության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին ՝
- Հեղինակություն
Նախքան որոշակի բուքմեյքերական գրասենյակում գրանցվելը և զգալի կանխիկ գումար մուտքագրելը, նախ պետք է ուսումնասիրե լ այդ բուքմեյքերական գրասենյակը: Կարևոր է ստուգել նրա հեղինակությունը ոլորտում: Լավ կլինի հիշել, որ լավագույն բուքմեյքերները միշտ գալիս են լավ առաջարկներով:
- Լիցենզիաներ
Քանի որ խաղադրույքներին կատարելը ներառում է դրամական գործարքներ և անձնական տեղեկությունների տրամադրում, դուք պետք է համոզվեք, որ այն բուքմեյքերական գրասենյակը, որին դուք ընտրում եք, ուն ի լիցենզիաներ՝ հաստատված և տրված պետական կամ պաշտոնական կազմակերպությունների կողմից:
- Գումարների լիցքավորման և ելքագրման մեթոդներ
Որոշ բուքմեյքերներ իրենց գործարքներում օգտագործում են միայն կրեդիտ քարտեր, դեբետային քարտեր և բանկային փոխանցումներ, մինչդեռ ոմանք առաջարկում են վճարման այլ ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են Skrill-ը, Neteller-ը, Paysafecard-ը և PayPal-ը: Բուքմեյքեր ընտրելիս համոզվեք, որ այն առաջարկում է ձեզ համար վճարման հարմար եղանակ:
- Կայքի հասանելիություն
Քանի որ խաղադրույքը կատարվում է առցանց՝ օգտագործելով միայն ձեր բջջային սարքը և ինտերնետ կապը, համոզվեք, որ առցանց բուքմեյքերական գրասենյակը, որը դուք պատրաստվում եք ընտրել, ունի կայք կամ հավելված, որը հասանելի է:
- Ակցիաներ և բոնուսներ
Նախքան որևէ բուքմեյքերական գրասենյակում գրանցվելը, խորհուրդ է տրվում համեմատել բոլոր ակցիաները և բոնուսները, որոնք առաջարկում է յուրաքանչյուր բուքմեյքերական գրասենյակ՝ իմանալու համար, թե որն է լավագույնը: Եթե գտնում եք բուքմեյքերական գրասենյակ, որն առաջարկում է գումարի վերադարձի հատուկ առաջարկներ, բազմակի ապահովագրություն, գների բարձրացում, հավատարմության ծրագրեր, այն կարող է լավագույնը լինել ձեզ համար:
Հայաստանում Top նոր սպորտային բուքմեյքերական կայքերը
Առանձնացնենք Հայաստանում հասանելի նոր Top բուքմեյքերական կայքերը, որոնց մասին ավելի մանրամասն կանդրադառնանք ստորև ներկայացվող բաժիններում։ Ձեզ ենք ներկայաց նում ընդհանուր ինֆորմացիա բուքմեյքերի և դրանցում առկա խաղադրույքների տեսակներ ի մասին, կայքի հասանելիությունը Հայաստանում և գրանցվելու համար անհրաժեշտ պայմանները։
Bingo Boom (BetBoom)
Bingo Boom (BetBoom) բուքմեյքերական ընկերությունը ստեղծվել է 2020 թվականին։ Այն կարելի է համարել լավագույն նորաստեղծ ընկերություններից մեկը տվյալ բնագավառում, որն ունի միջազգային արտոնագիր, մասնագիտացված պաշտոնական կայք՝ թարգմանված 15 տարբեր լեզուներով, բոնուսների և ակցիաների բազմազանություն, հաճախորդների սպասարկման բարձրակարգ բաժին։

Adjarabet
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը հայաստանյան շուկա է մտել վերջերս։ Այն վրացական ընկերություն է։ Ակցիաների և բոնուսների մեծ արշավների շնորհիվ ընկերությունը լայն ճանաչում է գտել Հայաստանում՝ դառնալով շուկայում առաջատար խաղացողներից մեկը։ Կազմակերպությունը գործում է օրինական դաշտում Հայաստանի Ֆինանսների նախարարության կողմից շնորհված արտոնագրի հիման վրա։ Պաշտոնական կայքը թարգմանված է հայերենով։

Fonbet
Fonbet ընկերությունը հանդիսանում է աշխարհահռչակ բուքմեյքեր, որը հասցրել է իր գործունեության տարիների ընթացքում հովանավորչական պայմանագրեր կնքել այնպիսի հեղինակավոր ֆուտբոլային ակումբների հետ, ինչպիսին են Մադրիդի «Ռեալ»-ը, ֆրանսիական «ՊՍԺ»-ն ու իտալական «Միլան»-ը։ Բուքմեյքերն առաջարկում է գրանցման բոնուսներ, ակցիաներ և պրոմո կոդեր, պաշտոնական կայքի ու բջջային հավելվածների բարձրակարգ լուծումներ, անվտագային միջավայր։ Հանդիսանալով միջազգային Federbet կազմակերպության անդամ՝ ընկերությունը պայքարում է անօրինական գործունեության և զեղծարարությունների դեմ։
Totogaming
Totogaming-ը վերջին շրջանում ամենամեծ աճ գրանցած բումեյքերական ընկերությունն է Հայաստանում, որը առանձնանում է պաշտոնական կայքի բարձրորակ սպասարկմամբ, բջջային հավելվածների առկայությամբ, սպորտային և խաղային իրադարձությունների բազմազանությամբ, ակցիաների և բոնուսների անընդհատ թարմացվող զինանոցով։ Ընկերությունն առաջարկում է խաղադրույքներ կատարել տարբեր իրադարձությունների վրա, որոնք չեն սահմանափակվում տարբեր սպորտաձևերով: Ընկերությունն առաջարկում է կանխատեսումներ կատարել քաղաքական իրադարձությունների և հայտնի մրցանակաբաշխությունների վերաբերյալ։

Vbet
Vbet բուքմեյքերական ընկերությունը հանդիսանում է ռեբրենդինգի ենթարկված կազմակերպություն, որը հասցրել է դառնալ հայտնի ֆուտբոլային ակումբ «Մոնակո»-ի, ինչպես նաև բասկետբոլի Եվրասիական լիգայի պաշտոնական հովանավորը։ Ներկայումս ընկերությունը ունի միջազգային և հայկական արտոնագրեր, առաջատար պաշտոնական կայք ու 6 տարբեր հավելվածներ։ Ակցիաների և բոնուսների արսենալը պարբերաբար թարմացվում է՝ համալրվելով նոր ու ավելի կատարելագործված առաջարկներով։
Սպորտային բուքմեյքերական հավելվածները iOS և Android օպերացիոն համակարգերում
Նոր բջջային բուքմեյքերական հավելվածները հիմնականում աշխատում են iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար, որոնք պարունակում են բուքմեյքերական ընկերությունների պաշտոնական կայքերում առկա բոլոր ֆունկցիոնալ հատկությունները։ Այդպիսի ֆունկցիոնալ հնարավորությունների շարքին կարելի է դասել խաղադրույքներ կատարելու հնարավորությունը, սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումներին հետևելու հնարավորությունը, խաղային հաշիվների գումարային մուտքագրման և ելքագրման հնարավորությունները։ Հավելվածներում մեծամասամբ առկա են խաղադրույքներ կատարելու պարզեցված համակարգեր, որոնց միջոցով օգտատերերը հնարավորություն ունեն օգտվել առավել բարձր որակ ունեցող ծառայություններից։
Մուտքագրման և ելքագրման եղանակները
Բուքմեյքերական ընկերությունները իրենց արսենալում ունեն խաղային հաշիվներին գումարների մուտքագրման և ելքագրման տարբեր եղանակներ, որոնցից ամենատարածվածները բանկային փոխանցումների, կրեդիտ քարտերի և էլեկտրոնային դրամապանակների միջոցով կատարվող գործարքներն են։ Հայաստանում գործող վճարման եղանակների մասին հիմնական ինֆորմացիան շարադրված է ստորև ներկայացվա ծ աղյուսակում՝
| Գործարքների եղանակներ | Տեսակ | Լիցքավորման չափ | Ելքագրման հնարավորություն | Միջնորդավճար |
| Visa | Կրեդիտ քարտ | 100-500,000 դրամ | Այո | 0% |
| MasterCard | Կրեդիտ քարտ | 100-500,000 դրամ | Այո | 0% |
| Arca | Կրեդիտ քարտ | 100-500,000 դրամ | Այո | 0% |
| Skrill | Դրամապանակ | 100-400,000 դրամ | Այո | 0% |
| iDram | Դրամապանակ | 100-1,000,000 դրամ | Այո | 0% |
| Telcell | Դրամապանակ | 100-400,000 դրամ | Այո | 0% |
| Mobidram | Դրամապանակ | 100-400,000 դրամ | Այո | 0% |
Սպորտային խաղադրույքների տեսակները նորաբաց սպորտային բուքմեյքերական կայքերում
Նորաբաց բուքմեյքերական ընկերությունները 2022 թվականին հիմնականում առաջարկում են խաղադրույքներ կատարել սպորտային իրադարձությունների վրա, որոնց համառոտ ցանկին կարող եք ծանոթանալ ստորև ՝
- Ֆուտբոլ,
- Բասկետբոլ,
- Հոկեյ,
- Թենիս,
- Հանդբոլ,
- Բռնցքամարտ,
- Նասքար,
- Ֆորմուլա 1,
- Ռեքբի,
- Կրիկետ,
- Ձիարշավ,
- Շախմատ,
- Դարթս,
- Բիլիարդ,
- Սեղանի թենիս,
- և այլն։
Նշված բոլոր սպորտային իրադարձությունների համար առաջարկվում են տարբեր ձևաչափերով գործող խաղադրույքներ, վիճակագրական տվյալներ, առանձին և կոմբինացիոն ելքեր, օրդինար, էքսպրես և տոտալիզատոր տեսակի խաղադրույքներ։
Հոդվածի գնահատական
ՀՏՀ. Հաճախակի տրվող հարցեր
-
Ինչպե՞ս ընտրել ճիշտ բուքմեյքերին։
Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է ուշադրություն դարձնել ընկերության հեղինակությանը, լիցենզիաներին, բոնուսներին և ակցիաներին, կայքերի և հավելվածների հասանելիությանը, գումարների մուտքագրման և ելքագրման եղանակներին։
-
Ո՞րն է մուտքագրման ամենատարածված եղանակը։
Բուքմեյքերական ընկերությունների կայքերում մուտքագրման և ելքագրման ամենատարածված եղանակները հանդիսանում են կրեդիտ քարտերի և բանկային փոխանցումների միջոցով իրականացվող գործարքները։ Այդպիսինն են Visa-ն և MasterCard-ը։
-
Հարմար են արդյո՞ք բջջային հավելվածները։
Բուքմեյքերական ընկերությունները ստեղծում են բջջային հավելվածներ, որպեսզի իրենց օգտատերերի համար ավելի հարմարավետ դարձնեն ընկերության առաջարկած ծառայություններից օգտվելը։
-
Արդյո՞ք վստահելի են նորաբաց սպորտային բուքմեյքերները։
Այն նորաբաց սպորտային բուքմեյքերները, որոնք ունեն արտոնագիր, պարտավորվում են ապահովել օգտատերերի անձնական տվյալների և խաղային հաշիվների անվտանգությունը, իսկ հարկ եղած դեպքում օգտատերերը կարող են դիմել պատկան մարմիններին՝ իրենց իրավունքների պաշտպանման համար։
-
Ի՞նչ սպորտային իրադարձությունների վրա կարելի է կատարել խաղադրույք։
Բուքմեյքերների կայքում ներկայացված են հիմնական սպորտային իրադարձություններին վերաբերվող լիգաների ու առաջնությունների համար նախատեսված խաղադրույքներ, որոնց մեջ են մտնում ֆուտբոլը, բասկետբոլը, հոկեյը, թենիսը և այլն։




