Totogaming բջջային հավելվածի բնութագիրը՝ Android և iOS հավելվածներ
Totogaming-ը համարվում է հայկական շուկայում գործող լավագույն բուքմեյքերական ընկերություններից մեկը, որն իր բազմամյա գործունեության ընթացքում հասցրել է առաջատար դիրքեր զբաղեցնել բուքմեյքերական ընկերությունների շարքում։ Տվյալ բուքմեյքերի այդպիսի մեծ ճանաչելիությունն ու բարձր հաճախելիությունը պայմանավորված է բարձրորակ ծառայությունների մատուցմամբ, որի ահռելի մեծ բաժինն են կազմում բուքմեյքերական ընկերության պաշտոնական կայքն ու բջջային հավելվածները։
Բջջային հավելվածները գործում են iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների համար։ Ընդհանուր առմամբ ընկերությունն ունի 3 բջջային հավելված՝ TotoGaming, TotoSport և TotoBlot, որոնք հասանելի են iOS և Android օպերացիոն համակարգերի համար։
Օգտատերերի փորձը
Ինչպես արդեն նշվեց, բուքմեյքերական ընկերությունը շրջանառության մեջ է դրել 3 տարբեր հավելվածներ, որոնք նախատեսված են iOS և Android օպերացիոն համակարգերի համար․
- TotoGaming հավելվածը իր մեջ ներառում է բուքմեյքերական պաշտոնական կայքում գործող բոլոր խաղերը՝ դրանց հասանելիությունն ապահովելով բջջային հեռախոսից։ Հավելվածի միջոցով կարելի է մուտք գործել խաղային հաշիվ և կատարել խաղադրույքներ բոլոր խաղային բաժիններում ընթացող իրադարձությունների վրա։
- TotoSport հավելվածը ամբողջական հասանելիություն է ապահով ում Սպորտ բաժնում առկա խաղային և սպորտային իրադարձություններին՝ տարբեր խաղային ելքերի վրա կատարվող խաղադրույքները դարձնելով ավելի հարմարավետ։
- TotoBlot հավելվածը նախատեսված է միայն Բլոտ խաղից օգտվելու համար։ Հավելվածը ավելի արագ է արձագանքում օգտատիրոջ կատարած գործողություններին, ունի գրավիչ ինտերֆեյս, որը թույլ է տալիս խաղի ընթացքում ընտրել առավել գերադասելի գունային գամմաներ։ Հավելվածը համալրված է խաղի ընթացքում օգտատիրոջը հուշումներ տրամադրող և ավտոմատ լուծումներ առաջարկող համակարգերով։
Բոլոր բջջային հավելվածները համալրված են պաշտոնական կայքին բնորոշ ֆունկցիան երով, ինչը առավել հարմարավետ է դարձնում տարբեր խաղային համակարգերից օգտվելը։ Հաճախորդները կարող են մուտք գործել խաղային հաշիվներ, կատարել խաղադրույքներ, լիցքավորել կամ ելքագրել գումարները, անգամ հնարավոր է դիտել սպորտային կամ խաղային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները ու դրանց վերաբերվող վիճակագրական տվյալների գրաֆիկական իլյուստրացիաները։
Բջջային հավելվածների միջոցով հնարավոր է գրանցվել և անցնել անձնական տվյալների նույնականացում բուքմեյքերական ընկերության ակցիաներից և տրամադրված բոնուսներից լիարժեք օգտվելու համար։
Ինչպե՞ս ներբեռնել Totogaming-ի հավելվածները
Totogaming բուքմեյքերական ընկերությունը ստեղծել է հավելվածներ, որոնք նախատեսված են iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումնե րում ներբեռնելու համար։ Հավելվածների iOS տարբերակները հասանելի են AppStore-ից ներբեռնելու համար։ Պարզապես պետք է գտնել տվյալ հավելվածը և սեղմել «Ներբեռնել» կոճակը, որից հետո հավելվածը հասանելի կլինի Ձեր սարքում։
Android տարբերակները ներբեռնելու համար Play Store ալցելելը բավարար չէ, քանի որ տվյալ ընկերության վարած քաղաքակության հետևանքով անհնար է այդ պես գտնել իրենց ստեղծած հավելվածները ։ Փոխարենը կարելի է, օրինակ, TotoBlot Android հավելվածը ներբեռնել հենց պաշտոնական կայքից։ Նախ պետք է այցելել կայք և ներբեռնել Android հավելվածի ֆայլը բջջային հեռախոսի մեջ, այնուհետև ներբեռնված ֆայլի միջոցով հասանելիություն ստանալ անմիջապես հավելվածին։ Եթե հավելվածի տեղադրման ընթացքում համակարգը արգելափակվում է, ապա պետք է կարգավորումներում տալ անհրաժեշտ թույլտվությունները։
Live խաղադրույքները
Totogaming բուքմեյքերական ընկերության հավելվածներում խաղադրույքներ կատարելը դարձել է ավելի հարմարավետ։ Հավելվածը հնարավորություն է տալիս գրանցվել կամ մուտք գործել խաղային հաշիվ, այնուհետև լիցքավորել հաշիվը առաջարկվող տարբերակներից որևիցե մեկով և կատարել խաղադրույքներ։ Ընդ որում խաղադրույքներ կարելի է կատարել ոչ միայն նախախաղային սպորտային իրադարձությունների վրա, այլ նաև Live ընթացող իրադարձությունների վրա։ Վերջինիս ժամանակ հավելվածում կարելի է հասանելիություն ունենալ խաղային իրադարձությունների ուղիղ հեռարձակումներին և վիճակագրական տվյալների գրաֆիկական իլյուստրացիաներին։
Խաղադրույքների գործակիցների մշտական փոփոխությունների համատեքստում հավելվածը ունի հնարավորություն կատարել խաղադրույքներ՝ ընդունելով գործակիցների ավտոմատ փոփոխությունները։ Ընդ որում խաղադրույքներ կարելի է կատարել ինչպես օրդինար և էքսպրես, այնպես էլ տոտալիզատոր տեսակներով։
Մուտքագրումներն ու ելքագրումները Totogaming-ի հավելվածում
Totogaming բուքմեյքերական ընկերության պաշտոնական կայքում, ինչպես նաև հավելվածներում, հասանելի են Հայաստանում մուտքագրումների և ելքագրումների բազմատեսակ տարբերակ ներ, որոնք բոլորն էլ ներկայացված են ստորև՝
Վճարման եղանակ | Մուտքագրման ժամանակահատված | Միջնորդավճար | Նվազագույն գումար | Ելքագրման ժամանակահատված |
Visa | Միանգամից | 0% | 100 դրամ | 1-15 րոպե |
Mastercard | Միանգամից | 0% | 100 դրամ | 1-15 րոպե |
Arca | Միանգամից | 0% | 100 դրամ | 1-15 րոպե |
iDram | Միանգամից | 0% | 100 դրամ | 1-15 րոպե |
Telcell | Միանգամից | 0% | 100 դրամ | 1-15 րոպե |
EasyPay | Միանգամից | 0% | 100 դրամ | 1-15 րոպե |
Mobidram | Միանգամից | 0% | 100 դրամ | 1-15 րոպե |
ATM | Հնարավոր չէ | 0% | 100 դրամ | 1-15 րոպե |
HayPost | Հնարավոր չէ | 0% | 100 դրամ | 1-15 րոպե |
Upay | Միանգամից | 0% | 100 դրամ | Հնարավոր չէ |
Converse Bank | Միանգամից | 0% | 100 դրամ | Հնարավոր չէ |
Հավելվածներում իրականացվող մուտքագրման և ելքագրման գործարքները մաքսիմալ կերպով պարզեցված են, ինչը հնարավորություն է տալիս օգտատերերին խնայել իրենց ժամանակը և ավելի շատ ժամանակ ծախսել կանխատեսումներ կատարելու համար։
Աջակցություն
Totogaming բուքմեյքերական ընկերության հավելվածները զինված են նաև կազմակերպության հաճախորդների սպասարկման բաժնի հետ 24/7 ռեժիմով կապ հաստատելու հնարավորությամբ։ Այդ կապի հաստատումը հիմնականում բաժանվում է 3 տեսակի՝ կապ էլեկտրոնային հասցեի միջոցով, կապ զանգի միջոցով և կապ օնլայն հաղորդագրությունների միջոցով։
Պաշտոնական կայքում հասանելի են բոլոր 3 տարբերակները, սակայն բուքմեյքերական ընկերության հավելվածներում հիմնականում օգտագործվում է միայն երրորդ տարբերակը՝ օնլայն հաղորդագրությունների միջոցով կապի հաստատումը։ Ընդհանուր առմամբ սպասարկման թիմը արձագանքում է հաճախորդների կողմից ուղղվող հարցերին բավականին օպերատիվ կերպով, աջակցություն է ցուցաբերում բոլոր հարցերում և պատասխանում է օգտատերերի բոլոր առաջարկներին։
Թիմի հետ կարող են կապ հաստատել նաև այն օգտատերերը, ովքեր չեն տիրապետում հայերեն լեզվին, քանի որ աշխատակիցները խոսում են մի քանի լեզուներով, ինչը անկասկած կարելի է դիտարկել որպես առավելություն։
Եզրակացություն
Ընդհանուր առմամբ ուսումնասիրելով Totogaming բուքմեյքերական ընկերության կողմից շահագործման հանձնված պաշտոնական կայքին և բջջային հավելվածներին վերաբերվող առկա տեղեկատվությունը ՝ կարելի է ասել, որ ընկերությունը բավական մեծ ջանք է թափել վերջիններիս բարձրակարգ աշխատանքը ապահովելու համար։
Ստեղծված հավելվածները իրենց մեջ ներառում են այն բոլոր ֆունկցիոնալ համակարգերը, որոնք ներդրված են պաշտոնական կայքում։ Դրանք հասանելի են 2 օպերացիոն համակարգերի համար։ Հիմնական շեշտը դրվել է հաճախորդների հարմարավետության վրա, որի մասին են խոսում ստեղծված 2 առանձին հավելվածները, որոնցից մեկը ստեղծված է բացառապես Սպորտ բաժնին վերաբերվող իրադարձությունների համար, իսկ մյուսը՝ միայն Բլոտ խաղով հետաքրքրվող օգտատերերի համար։ Հավելվածներում, նույնիսկ հասանելի են գումարի ելքագրման բոլոր այն եղանակները, որոնք նշված են բուքմեյքերի պաշտոնական կայքում։
Առավելություններն և թերությունները
Առավելությունները | Թերությունները |
Գրանցվելու հնարավորությունը | Android հավելվածի ներբեռնումը պաշտոնական կայքից |
Ելքագրման հնարավորությունը | |
Ուղիղ հեռարձակումները դիտելու հնարավորությունը | |
Սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելու հնարավորությունը |